Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Մեր փխրուն անվտանգային միջավայրը թույլ չի տալիս բեռնվել հարևանների ներքին գործերով

Մեր փխրուն անվտանգային միջավայրը թույլ չի տալիս  բեռնվել հարևանների ներքին գործերով
02.12.2024 | 12:28

Վրաստանում բուռն ներքաղաքական գործընթացներ են: Մեր հարևան եղբայրական երկիրը առայժմ մեր միակ կապուղին է դեպի արտաքին աշխարհ, շատ կենսական նշանակություն, որն ապացուցման կարիք չունի: Հայաստանի մեդիա դաշտում սկսվել է «վրացագետների» բուռն արձագանք տեղի ունեցող իրադարձություններին: Արևմտամետները գրում են՝ փառք ազատասեր հակառուս վրաց ժողովրդին, հակառակ թևը գրում է «հիմարների» հեղափոխության մասին, որը երկիրը տանում է ուկրաինացման: Ինչ ավարտ էլ ունենա ներկա գործընթացը, դա վրացիների ներքին գործն է, բևեռացված տեսակետներն ուղղակի անընդունելի են և չեն բխում մեր պետական շահերից: Պահպանել առավելագույն կոռեկտ և չեզոք դիրքորոշում,՝ սա է օրվա հրամայականը: Սա վերաբերում է նաև Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի ներքաղաքական գործընթացների լուսաբանմանը ՀՀ լրատվամիջոցներում, քաղաքագիտական և վերլուծական կենտրոններում: Դա է թելադրում հայկական պետության շահը, մեր փխրուն անվտանգային միջավայրը թույլ չի տալիս հիմա էլ բեռնվել հարևանների ներքին գործերով: Ռուսամետ կլինի վրացական իշխանությունը, արևմտամետ, թե այլ աշխարհաքաղաքական ուղղության, իհարկե կարևոր հանգամանք է, բայց ակտիվություն ցուցաբերել այս հարցում՝ նպատակահարմար չէ և անօգտակար է:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 2691

Մեկնաբանություններ